ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ են կատարվել

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում իրական հատվածում ինտեգրումը խորացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրմանը: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Իրանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ավելի սերտ ձև է դիտարկում. ԵՏՀ նախարար
«Այս իրադարձությունը նոր հնարավորություններ է բացում իրական հատվածում ինտեգրումը խորացնելու համար։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ կարևորագույն համատեղ նախաձեռնություններին աջակցելու լիազորություններ է ստացել, այդ նախաձեռնություններն ուղղված են միության բոլոր պետությունների ներուժի օգտագործմամբ կոոպերացիոն շղթաների ստեղծմանը: Գործիքի կիրառումը կնպաստի արդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, փոխադարձ ներդրումների ավելացմանը և փոքր տնտեսությունների համար նոր բարձր տեխնոլոգիական արտադրությունների մշակմանն ու ներդրմանը հասանելիություն ապահովելուն»,-նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։
Նախարարը միության երկրներին շնորհակալություն է հայտնել նոր մեխանիզմի առաջմղմանը մասնակցելու համար և հույս է հայտնել, որ այն հաջողությամբ կիրագործվի:
Մոլդովան միլիարդավոր դոլարներ է կորցրել ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն անտեսելու պատճառով. Դոդոն