Ակնհայտ է, որ ՀՀ–ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ, որ ակնհայտ է, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում, ուրիշ ո՞նց պետք է գնահատեմ»,– ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել, բայց դա պետք է ոչ թե ինքնանպատակ լինի, այլ ենթադրի խնդիրների լուծում։
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։
«Ավելի տրամաբանական կլիներ նշել այդ երկրները»․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին
Այդ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»: