ԱԺ հերթական նիստը մեկնարկել է փոխադարձ մեղադրանքներով

Sputnik
ԱԺ հերթական նիստն այսօր մեկնարկել է ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքներով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստանյանը խմբակցության անունից ելույթում հայտարարել է, որ իշխանությունն ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում է իր աթոռը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմությանը անվանել է «քաղաքական հայդուկներ», իսկ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը` «ընդդիմության հոգեհանգստի կարգ»։