Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը․ Ռուբեն Ռուբինյան

Sputnik
Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև վստահեցրել է, որ հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել, և եթե դրանք արտացոլվեն խաղաղության պայմանագրում, պայմանագիրը կարող է շատ արագ ստորագրվել։