Մանդատները վայր դնելը որևէ ազդեցություն չի ունենա․ Դավիթ Հարությունյան

Sputnik
Մանդատները վայր դնելը որևէ ազդեցություն չի ունենա․ Sputnik Արմենիային ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով իշխանափոխության իրավական կարգավորումների և ստեղծված իրավիճակից հնարավոր լուծումների մասին։«Կա թյուր կարծիք, որ դա կառաջացնի քաղաքական ճգնաճամ։ Իրականում նման ճգնաժամ չի առաջանա»,- ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է ԱԺ–ի մոտ շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շուրջօրյա բողոքի ակցիան։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ ակցիան շարոնակվելու է 4 օր` առանց ընդմիջման մինչև վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Սրբազանը նաև հորդորել էր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել արտահերթ նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։
Երեկ ԱԺ խորհուրդը մերժեց կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով արտահերթ նիստ գումարելու` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պահանջը։
Ավելի ուշ ԱԺ նախագահը կարգադրություն ստորագրեց հունիսի 17-ին՝ Կառավարության հրաժարականի ուղերձով Աժ արտահերթ նիստ անցկացնելու մասին։