ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Շեբեկինոյում ականի պայթյունից 4 մարդ է տուժել, որոնց թվում է «Ռոսիա 24» հեռուստաալիքի օպերատորը: Տեղեկությունը Telegram-ում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինոյում ականի վրա չորս մարդ է պայթել՝ ինքնապաշտպանության երեք մարտիկ և «Ռոսիա 24» հեռուստաալիքի մեկ աշխատակից»,– գրել է նա:
Մարզպետի խոսքով՝ հեռուստաալիքի օպերատորը որովայնի և ձախ ուսի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր։
«Այժմ բժիշկները վիրահատում են նրան»,– ավելացրել է Գլադկովը:
Եվս մեկ տուժած վերջույթների վնասվածքներով տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 հիվանդանոց։ Մյուս երկու տուժածներն ամբուլատոր բուժօգնություն կստանան։