Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ փրկարարները դուրս են բերել արգելափակված մեքենաները

Ճանապարհին իրականացվել են մաքրման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Այսօր քարաթափում է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Քոբայրի հայտնի վանքից ոչ հեռու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քարաթափումը տեղի է ունեցել 18։00-ի սահմաններում։ Քարաթափման հետևանքով ճանապարհը փակվել է։ Դեպքի վայրի ժամանած փրկարարները դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները, յնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են քարերի հեռացման, ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Միջպետական Մ-2 ճանապարհի մի մասը երկկողմանի փակ է. քարաթափում է եղել
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ հիմա արդեն ճանապարհը երկկողմանի բաց է։
Հավելենք, որ քարաթափման հետևանքով տուժածներ չկան։