Փաստական տվյալներ չկան. ԱԱԾ–ն` ադրբեջանցի զինծառայողի` սահմանը հնարավոր հատելու մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է կորել, որը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, հատել է ՀՀ սահմանը, ապա ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Վստահեցրին` նոր տեղեկության դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների` հատել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել։ Նշվում էր, որ զինծառայողը ձերբակալվել է ՀՀ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ։
Sputnik Ադրբեջանն էլ հայտնել էր, որ զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը Նախիջևանում է կորել, անհայտ պայմաններում։
ՀՀ սահմանը դիվերսանտ չի հատել. Ալեն Սիմոնյան