Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու և նոր ընտրություններ անելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. Արխիվային լուսանկար
Ընտրությունների առաջին փուլը կկայանա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը (երկրի խորհրդարանի ստորին պալատը) ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին։
«Այսօր երեկոյան ես ցրում եմ Ազգային ժողովը, շուտով հրամանագիր կստորագրեմ նոր խորհրդարանական ընտրությունների գումարման մասին», - ասել է Մակրոնը երկրի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում։
Նրա խոսքով` ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Նախնական հաշվարկներով՝ առաջատար է Մարին Լը Պենի Ազգային միասնություն կուսակցությունը։ երիտասարդ նախագահ Ջորդան Բարդելլան։