Լեհաստանում պայթյուն է որոտացել «Մեսկո» զենքի գործարանում

Շտապօգնության ավտոմեքենա
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Լեհաստանի հարավ-արևելքում պայթյուն է որոտացել «Մեսկո» զինագործարանում։ «Wyborcza»-ի փոխանցմամբ՝ RMF FM-ի եթերում այս մասին հայտնել է ձեռնարկության տնօրեն Էլժբետա Սրենյավսկան։
«Մի քանի տարի առաջ շահագործման հանձնված հրթիռային վառելիքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել», - ասել է նա:
Այժմ տեղում աշխատում են հրշեջ ջոկատը և սանիտարական ավիացիայի ուղղաթիռը:
Ոստիկանության տեղական վարչությունում կոմիսարի օգնական Յարոսլավ Գվոզդզը «Wyborcza»-ի հետ զրույցում ասել է, որ պայթյունի հետևանքով մահացել է ձեռնարկության 59-ամյա աշխատակիցը:
«Mesko»–ն լեհական գործարան է, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի: