ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Մկրտչյանին նշանակել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,– ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Արա Մկրտչյանը նախկինում արդարադատության նախարարի տեղակալն էր և այդ պաշտոնից ազատվել էր այս տարվա ապրիլին։