ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում Հայաստանը կներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` չնշելով, թե կոնկրետ որ տեղակալն է մեկնելու Գերմանիա։
Հավելենք, որ համաժողովն անցկացվում է Բեռլինում հունիսի 11-ից 12-ը։ Կազմակերպիչներն են Գերմանիան և Ուկրաինան:
Սպասվում է, որ համաժողովը կունենա մոտ 2 հազար մասնակից 60 երկրներից։
Համաժողովին Վրաստանից կմասնակցեն երկրի վարչապետն ու ԱԳ նախարարը, իսկ Ադրբեջանից՝ ԱԳ նախարարը։