Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում կբացվի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը

Ռեժիսորը կդասավանդի մագիստրատուրայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն այս տարվա սեպտեմբերին կդասավանդի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Սոկուրովը։
«Ինստիտուտը հայտարարել է, որ ես արվեստանոց կունենամ սեպտեմբերին», - ասել է Սոկուրովը:
Ինստիտուտը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ռեժիսորը դասավանդելու է մագիստրատուրայում։