Դեսպան Կոպիրկինը Երևան է վերադարձել

Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա էր կանչվել մայիսի 24-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն Երևան է վերադարձել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կոպիրկինը մայիսի 24-ին կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Հայաստանի ԱԳՆ-ն այս որոշումը չի մեկնաբանել։
Հունիսի 6-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ–ում խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։
Կարևոր է, թե որքան ժամանակով են կանչել. նախկին դեսպանը՝ Կոպիրկինին Մոսկվա կանչելու մասին