Հունիսի 9–ից, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտա են շարժվում, մեծ թվով ոստիկաններ բերվեցին Ազգային ժողովի մոտ` շենքը պաշտպանելու։ Ոստիկանները փակեցին նաև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին այդ կողմ գնալ։ Ոստիկանները ևս գիշերել են Բաղրամյան փողոցում։
Եվ քանի որ «վրանային ավանում» միշտ չէ, որ լարված է լինում, ոստիկանները հասցնում են ընթացքում թուլանալ ու մի զբաղմունք գտնել իրենց համար։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը ֆիքսել է հենց այդպիսի պահերը։