Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. ի՞նչ են քննարկել

Քրիստինա Քվինը և Ալեն Սիմոնյանը
ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը պայմանավորվել են շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում: