Մինչև հունիսի 17-ը շատ ջրեր կարող են հոսել․ Հայկ Մամիջանյան

Sputnik
Ազգային Ժողովի ուղերձ-նախագիծը կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ, կքննարկվի հունիսի 17-ի արտահերթ նիստում։ Թեև Քաղպայմանագիրը Ազգային Ժողովի խորհրդի նիստում մերժեց ընդդիմության միջնորդությունը արտահերթը վաղն անցկացնելու վերաբերյալ՝ նիստը կկայանա օրենքի ուժով։
Ընդդիմադիր 2 խմբակցությունների միջորդությանը միացել էին 35 պատգամավորներից 33-ը։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պարզաբանել է, որ 2 պատգամավորները չեն միացել, քանի որ մարզում են և չեն հասցրել գալ, մասնակցել։
Միջնորդությանը չի միացել նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Իշխան Զաքարյանը, որի վերաբերյալ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի գործընթացին միանալու պայմանավորվածություն են ձեռք բերել։