Եթե ԱԺ խորհուրդը արտահերթ նիստի օր չնշանակի, նիստը օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին

Sputnik
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պարզաբանել է, թե ինչ փաստաթուղթ են ներկայացրել Ազգային Ժողովի խորհրդին և ինչ են պահանջում։ Խորհրդարանական ընդդիմությունը միջնորդություն է ներկայացրել վաղը՝ երեկոյան 18։30 արտահերթ նիստ գումարելու մասին, որի օրակարգում պետք է լինի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։
Խորհուրդը փաստացի մերժեց ընդդիմության պահանջը, սակայն, նիստն այդուհանդերձ կկայանա օրենքի ուժով՝ հունիսի 17-ին։ Արծվիկ Մինասյանն այս մասին լրագրողներին հայտնել էր մինչև Ազգային ժողովի խորհորդի որոշումը։