Վաճառքի են հանվել 10 միլիոն կոնտակտային տվյալներ. Լևոն Իսաջանյան

Sputnik
Կիբերանվտանգության մասնագետները շարունակում են հորդորել հետևել թվային անվտանգության հիգիենային։ Դրա բացակայության նոր հետևանքի մասին բացահայտեց CayberHuab-ի ինժեներ Լևոն Իսաջանյանը։
Պարզվում է ինչ-որ մեկը վաճառել է 10 միլիոն կոնտակտային տվյալ, որոնցից 277 հազարը Հայաստանի բջջային կոդերով են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Լևոն Իսաջանյանը ևս մեկ անգամ հիշեցրել է պարզ կանոններ, որոնց հետևելու դեպքում ձեր անձնական տվյալներն ու բջջային հեռախոսի համարը չեն դառնա հանրային օգտագործման։