Ճշմարտության ժամը․ Բագրատ սրբազանը կոչ է արել մի կողմ դնել քաղաքական շահերն ու դառնալ մեկ ամբողջություն

Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն կիրակնօրյա հանրահավաքում հայտարարեց քառօրյա անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, նրա խոսքով՝ շարժումը մտել է վճռական փուլ։
Այս գիշեր շարժման ակտիվիստները գիշերել են Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններ են տեղադրել։
Հանրահավաքում Բագրատ սրբազանը հայտնել է առաջիկա օրերին սպասվող 3 կարևոր քայլերի մասին և կոչոց դիմել է ուսուցիչներին, արվեստի գործիչներին, ուժային կառույցներին ու քաղաքական կուսակցություններին։