Եկել է ժամանակը, որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույցից վերածվի քաղաքականի. Գրիգոր Բալասանյան

Sputnik
Եվրասիական տնտեսական միության արժեքների մասին խոսակցությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, քաղաքագետներին հանգեցնում է մտքին, ԵԱՏՄ-ն զուտ որպես տնտեսական միավորում դիտարկելը բավարար չէ։ Դա լիարժեք չի բացահայտում միավորման էությունն ու ներուժը։
Ռուսաստանի քաղաքագետ Ալեքսեյ Չաադաևը նկատեց, որ կան երկրներ, որոնք կանգնած են ընտրության առաջ ՝ Եվրամիություն, թե ԵԱՏՄ։ Եվ եթե Եվրամիությունը` իրեն նույնացնելով Եվրոպայի հետ միշտ առաջարկել է նաև որոշակի արժեհամակարգ, ապա ԵԱՏՄ-ն չի նշում, թե տնտեսականից բացի որն է իր մշակութային, գեղագիտական, քաղաքակրթական առաջարկը, և ինչ կարող է հակադրել Եվրամիությանը։
Հայաստանում ևս կան քաղաքագետներ, որոնց կարիքով ԵԱՏՄ-ն պետք է լինի ավելին, քան զուտ տնտեսական միավորումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգոր Բալասանյանը ժամանակն է համարել, որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույցից վերածվի քաղաքականի։