Մոլդովան միլիարդավոր դոլարներ է կորցրել ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն անտեսելու պատճառով. Դոդոն

Մոլդովայի նախկին նախագահ, սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը
Մոլդովան 2022-ից անտեսում է ԱՊՀ և ԵԱՏՄ նիստերը, որտեղ դիտորդ երկիրէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Մոլդովան միլիարդավոր դոլարներ է կորցրել այն պատճառով, որ անտեսում է ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին մասնակցությունը, Քիշնևը պետք է վերադառնա այդ հարթակներ: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախկին նախագահ, սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը:
«Միլիարդավոր դոլարներ է կորցրել երկիրը դրա պատճառով։ Սանդուն (Մոլդովայի նախագահ Մայա Սանդու՝ խմբ.), երբ եկավ իշխանության, ասաց, որ ԱՊՀ-ից դուրս չի գա, և բարեկամություն են անելու Ռուսաստանի հետ։ Բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք։ Հիմամեզ փրկում է այն, որ ԱՊՀ-ից դուրս գալն անհնար է միակողմանի կարգով, դա պետք է լինի ԱՊՀ երկրների որոշումը։ Մենք պետք է վերադառնանք այդ հարթակներ, քանի որ դա համընկնում է մեր ազգային շահերի հետ», - ասել է Դոդոնը։
Նա համոզված է, որ Մոլդովան Եվրոպային պետք չէ, այն Ուկրաինայում հակամարտության պատճառով նույն հունի մեջ է, և թեկնածուի կարգավիճակ երկրինտրվել է միայն այն պատճառով, որ պետք էր նաև Ուկրաինային տալ»։
«Դա քաղաքական որոշում էր, իսկ ես կարծում եմ, որ ԵՄ-ում մեծամասնությունը չի ցանկանում միության ընդլայնում։ Նրանք իրենց ներսում շատ խնդիրներ ունեն: Բայց ԵՄ-ի ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք նախկինում անկախ խաղացող էին` կարևոր, աշխարհաքաղաքական, տնտեսական: Այժմ Եվրամիությունը ամբողջովին ԱՄՆ-ի ազդեցության տակ է։ Թող չնեղանան», - ասել է Մոլդովայի նախկին նախագահը։
Որպես սոցիալիստների կուսակցության ղեկավար՝ նա նշել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բարեկամությանը, և ԵՄ-ի հետ բանակցություններ վարելն անհրաժեշտ է, բայց ամեն ինչ պետք է բխի Մոլդովայի ազգային շահերից: