Մակրոնը և Բայդենը հայտարարել են, որ աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը

ԱՄՆ–ի և Ֆրասիանի նախագահներ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը
Երկու երկրներն աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ «ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասվում է Էմանուել Մակրոնի և Ջո Բայդենի համատեղ հայտարարությունում, որը արվել է փարիզյան բանակցությունների արդյունքում։
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ երկու երկրներն աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ «ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են նաև իրենց աջակցությունը Վրաստանի ժողովրդին` նրա եվրաատլանտյան ձգտումներում։ Նախագահները կոչ են արել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։