ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ–ի տվյալներով` մայիս ամսին Լուռու մարզում 250-270 մմ անձրև է տեղացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հայտնել է, որ տեղումների այս քանակը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային։
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում: