Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. կա 3 զոհ

Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Մահացածներից մեկը 8-ամյա երեխա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երեկ երեկոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մեքենայում գտնվող երկու ուղևորները` 8-ամյա Լ.Մ–ն, 61-ամյա Հ.Հ–ն և վարորդ` 7- ամյա Ս. Կ.–ն մահացել են։
«Ավտոմեքենայի խցիկից դիերը դուրս են բերել ջրափրկարարները և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ավտոմեքենան դուրս է բերվել գետից վերամբարձ կռունկի օգնությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու այն մոտեցրել ավտոքարշակին։