ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կնքվել է ավելի քան 72 միլիարդ դոլար արժողությամբ 982 համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, համաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։
«Համաժողովի հարթակում ստորագրվել է 982 համաձայնագիր՝ 6 տրիլիոն 430 միլիարդ ռուբլի ընդհանուր արժեքով (72 միլիարդ դոլար)։ Սա միայն այն է, ինչը առևտրային գաղտնիք չէ»,- ասել է Կոբյակովը համաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Համաժողովին մասնակցել է ավելի քան 21 հազար մարդ 139 երկրներից:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՍՊՏՀ) անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։