Խոշոր վթար Արարատի մարզում․ 2 մարդ տեղում մահացել են, կան տուժածներ

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, ևս 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Նշվում է, որ մահացածները «ՎԱԶ 2106»-ի ուղևորներ են։ Նրանց մարմինները դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։