ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզում՝ Դիլիջանի թունելի մոտ, բախվել են Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների վարած մոտոցիկլետները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մարաշլյանի վարած «Suzuki» մակնիշի և Չինաստանի քաղաքացի 41-ամյա Յեն Ֆեինի Շեյնի վարած «Jiangling» մակնիշի մոտոցիկլետները:
Բախման հետևանքով 2 մոտոցիկլավարներն ու Յեն Շեինի ուղևորուհի, Երևանի բնակիչ 34-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: