Վանաձորում կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Բագրատ արքեպիսկոպոսն ուշադրություն է հրավիրել, որ հավաքվել են «Արցախ» կոչվող պուրակում, բայց Արցախն այլևս չկա։ Սրբազանի խոսքով՝ մարդիկ գլուխ են խոնարհում զոհվածների նկարների առաջ ու հաջորդ վայրկյանին մոռանում, թե ինչու է պուրակը կոչվում «Արցախ»:
Վանաձորի հանրահավաքում Բագրատ սրբազանը հիշել է նաև ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որն արդեն 2 տարի կալանավորված է։