Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը ոչ թե նավթի, այլ արժեքների համար է. բելառուս քաղաքագետ

Եվրասիական մեծ տարածքի ծագող գաղափարը յուրաքանչյուր երկրի և ժողովրդի ինքնությունը հարգելու մեջ է կայանում, կարծում է փորձագետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը զուտ տնտեսական շահերով բացատրելը կանխամտածված պրիմիտիվացում է։ Արժեքների պայքար է ընթանում, այլ ոչ թե դիմակայություն հանուն նավթի ու գազի կամ ռեսուրսների։ Այս մասին բելառուս քաղաքագետ Վադիմ Գիգինը հայտարարել է Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում «Արևելք, թե՞ Արևմուտք. որն է ԵԱՏՄ-ի ուժը» քննարկման ժամանակ։
Գիգինը կարծում է, որ նույն Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի հետ առճակատման ոչ մի տնտեսական պատճառ չունեն։ Գերմանիային տնտեսապես ձեռնտու չեն այն պատժամիջոցները, որոնք նա սահմանել է Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցները հարվածում են եվրոպական այս երկրի քաղաքացիներին, կործանում նրա բիզնեսը։
Բոլոր այն եվրոպական կառավարությունները, որոնք 2022 թվականի փետրվարից սկսած խաղադրույք են կատարել Ռուսաստանի հետ պատերազմի վրա, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի կառավարությունը, ժողովուրդը տապալել է։ Հետևաբար, դասական բացատրությունը, որը հանգում է ազատ շուկային, տնտեսական շահերին, որոնք իբր ընկած են ազգային շահի հիմքում, հերքվում է ներկայիս դիմակայությամբ, կարծում է փորձագետը։
Գիգինի խոսքով, քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը գաղափարական, գաղափարաբանական է, ապա Ռուսաստանը պետք է արժանի այլընտրանք մշակի: Պետք է հեռանալ դոգմատիզմից և անցնել կենդանի գաղափարախոսության։
Փորձագետն ընդգծել է, որ ձևավորվող եվրասիական մեծ տարածքի ուժը ինքնության նկատմամբ հարգանքն է։ Պատկերավոր ասած, պետք է կարողանալ գնահատել մոլդովական բակը, բելառուսական խրճիթը, ռուսական մեծ տունը, չինական պալատները: Ազգային ինքնության նկատմամբն հարգանքը հենց այն է, ինչն Արևմուտքը չունի։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։