ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն ակտիվ աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին՝ ՀՀ Լոռու մարզում ջրհեղեղի հետևանքները վերացնելու հարցում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ընկերության մամուլի ծառայության ղեկավար Ռուբեն Գրձելյանը։
«Ռուսական երկաթուղիների» ղեկավարության հանձնարարությամբ ՀԿԵ-ին օգնելու համար տարբեր պրոֆիլի 35 մասնագետ է ուղարկվել՝ ճանապարհի ինժեներ, գեոդեզիստ, մեքենավար-տեխնիկներ։
Երկաթուղու վերականգնման աշխատանքներ
© Photo : ЮКЖД
Նրանք ներգրավված են ավերվածությունից հետո ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական հերթականությամբ ղեկավարում են վերականգնողական խմբերը։
«Վրացական երկաթուղայինն էլ շարժակազմ է տրամադրել և մասնագետներ՝ վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար»,- նշեց Գրձելյանը։
Մասնավորապես, 30 վագոն է տրամադրվել, որոնցից 15-ը հոպպեր-դոզատորներ են, 15-ն էլ տարբեր տեսակի ինքնաթափ վագոն-մեքենաներ են։ Ներառված է նաև ջերմաքարշ, ինչպես նաև 10 մեխանիկ՝ վերականգնողական շարժակազմի հետ աշխատելու համար։
Ներկա պահին ՀԿԵ-ի շուրջ 300 աշխատակցից բացի, վերականգնողական աշխատանքներին ներգրավված է 35 մասնագետ տարբեր ստորաբաժանումներից և ընկերություններից, որոնք մտնում են Ռուսաստանի երկաթուղու կառուցվածքի մեջ, իսկ 10-ն էլ վրացական կողմից են։
Երկաթուղու վերականգնման աշխատանքներ
© Photo : ЮКЖД