Նախնական տվյալներով` հեղուկ գազի ցիստեռն է պայթել. ՆԳՆ մամուլի խոսնակը` պայթյունի մասին

Նարեկ Սարգսյան
ՆԱրեկ Սարգսյանը հորդորեց սխալ տեղեկություն չտարածել տուժածների ու մահացածների թվի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Նախնական տեղեկություններով` Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում հեղուկ գազի ցիստեռն է պայթել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս պահին կա պայթյունի վտանգ։
«Հիմա կատարվում են հովացման աշխատանքներ, որպեսզի հրդեհը չտարածվի»,– ասաց նա։
Սարգսյանը հորդորեց սխալ տեղեկություն չտարածել տուժածների ու մահացածների թվի մասին։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Այս պահին դեպքի վայրում ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ է աշխատում։
Ըստ ՀՀ առողջապահության` պայթյունի հետևանքով 5 քաղաքացի է հոսպիտալացվել։