ՄԱԿ-ը ՑԱԽԱԼ-ը ներառել է երեխաների նկատմամբ իրավախախտումներ կատարած բանակների ցուցակում

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ «ծայրաստիճան ցնցված և վրդովված է գլխավոր քարտուղարի այս խայտառակ որոշումից»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իսրայելի բանակը ներառել է հակամարտության պայմաններում երեխաների նկատմամբ իրավախախտների կատարած բանակների ցուցակում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությանը։
«Այսօր ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պաշտոնական ծանուցում է ստացել Իսրայելը այն երկրների և զինված կազմակերպությունների ցանկում ընդգրկելու որոշման մասին (կցվում է զինված հակամարտություններում Երեխաների մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին), որոնք հակամարտության ընթացքում երեխաների պաշտպանությունը բարելավելու համար համարժեք միջոցներ չեն ձեռնարկել», - նշված է առաքելության մեկնաբանության մեջ:
Ի պատասխան՝ Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ «չափազանց ցնցված և վրդովված է գլխավոր քարտուղարի այդ խայտառակ որոշումից»:
Էրդանը հայտարարել է, որ «Իսրայելի բանակն աշխարհի ամենաբարձ բարոյականություն ունեցող բանակն է»:
«Սա անբարոյական որոշում է, որը միայն նպաստում է ահաբեկչությանը և պարգևատրում ՀԱՄԱՍ-ին», - նշել է նա:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ վերցրել։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին։