ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ հատվածում ուժգին պայթյուն է որոտացել։ Ըստ ՆԳՆ–ի` հունիսի 6-ին`ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։
Օգտատերերը գրում են, որ պայթյունը որոտացել է Աբովյան քաղաքի մոտակայքում։