ՀՀ-ն պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը Բաքվի հետ. ԱԳՆ

Արխիվային լուսանկար
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ամբողջացնել ու ստորագրել «Խաղաղության համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին (9-րդ անգամ) պատասխանել էր հունիսի 4-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։