Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածով

Դեպքի առնչությամբ արդեն իսկ բազմաթիվ անձինք են հացաքննվել, դեպքի վայրից և հարակից տարածքներից վերցվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազլի լցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ հունիսի 6-ին, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ, նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել մի քանի հոդվածով՝ 2 կամ ավելի անձի առողջությանը վնաս պատճառելու, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կաննոնները խախտելու, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու, դյուրավառ ամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, ինչպես նաև անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հոդվածներով։
«Կատարվել են մի շարք վարութային և դատավարական գործողություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատահրդեհատեխնիկական դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր ու դատաբժշկական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ պայթյունի պատճառը և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է