Երևան–Սևան ճանապարհին գտնվող բենզալցակայանում բռնկված հրդեհը ժամեր շարունակ չէր հաջողվում մարել, թեև ավելի 30 մարտական հաշվարկ էր աշխատում դեպքի վայրում։ Առավոտյան դեռ հերթապահում էին հրշեջները՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ։։ Sputnik Արմենիայի լուսանկարներում երևում են կրակի դեմ պայքարողներն ու պայթյունի հետևանքները։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։