ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– ասված է հաղորդագրությունում
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Այս պահին դեպքի վայրում ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ է աշխատում։ Հրդեհը դեռ չի մարվել։