ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանը և Մոսկվան նոր, խորը երկխոսության կարիք ունեն։ Այս մասին միջազգային ԶԼՄ-ների հետ ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ։
«ՀՀ–ն պայմանագրային իրավահարաբերություններ ունի ՌԴ–ի հետ։ Թեև այդ հարաբերություններն այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ էապես խաթարված են։ Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի»,- նշեց նա։
Սրբազանը նշեց, որ հայ ազգը պետք է պատրաստ լինի լուծել բոլոր այդ հարցերը փոխըմբռնման և երկխոսության ձևով։