Երևան-Սևան ավտոճանապարհի այն հատվածը, որտեղ գազալցակայան էր պայթել, բաց է․ ՆԳՆ

Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է երթևեկելի լինել միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել գազաբենզալցակայանի պայթյունը, երթևեկությունը վերականգնված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։