ԵԱՏՄ-ն միայն տնտեսությունը չէ. քաղաքագետը՝ եվրասիական ինտեգրման արժեքների մասին

Ալեքսեյ Չաադաևը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է կարողանա քաղաքակրթական ինչ-որ բան առաջարկել, այլ ոչ թե միայն առևտրային և տնտեսական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Պետք չէ Եվրասիական տնտեսական միությունը դիտարկել որպես բացառապես տնտեսական միավորում, քանի որ դա լիովին չի բացահայտում այդ միավորման էությունն ու ներուժը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսեյ Չաադաևը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «Արևելք, թե Արևմուտք. որն է ԵԱՏՄ-ի ուժը» քննարկման ժամանակ։
Ըստ փորձագետի՝ խոսելով միայն տնտեսության մասին՝ եվրասիական գաղափարի կողմնակիցները թերի, ոչ բավարար առաջարկ են տալիս մարդկանց, ընտրողներին: Այնուամենայնիվ, նույնիսկ ամենահասարակ մարդկանց հետաքրքրում է ոչ միայն այն, թե որքան են նրանք վաստակելու, այլ՝ ավելին:
«Եվրամիությունում մեր ընդդիմախոսները հավասարության նշան են դրել «ԵՄ» և «Եվրոպա» հասկացությունների միջև, իբր գնում ենք Եվրոպա, իսկ մտնում ենք ԵՄ։ Նրանք այս ամբողջ ընթացքում տալիս էին լիարժեք արժեհամակարգայինառաջարկ: Դուքկարողեք տարբեր կերպ վերաբերվել այդ արժեքներին, բայց դրանք կա: Իսկ ԵԱՏՄ շրջանակներում խոսումէինք շատ բաների մասին՝ տնտեսության, բիզնեսի, առևտրի մասին, բայց շատ քիչ էինք խոսում արժեքների մասին»,- ասել է Չաադաևը։
Նրա խոսքով ՝ այսօր մի քանի երկրներ կանգնած են ընտրության առաջ ՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։Եվ այս իմաստով պետք է հասկանալ, թե որն է ԵԱՏՄ ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, գեղագիտական, քաղաքակրթական առաջարկը, և ինչ կարող է այն հակադրել Եվրամիությանը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։