ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած անձանց, որոնք գտնվում են բուժկենտրոնում։ Նախարարն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը` միջին ծանրության։ Արվում է ամեն բան մեր քաղաքացիների ապաքինման համար»,– գրել է նա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։