ԱՄՆ-ն փոփոխություններ է կատարում միջուկային զենքի իր ռազմավարության մեջ

ԱՄՆ-ն տեսնում է երկրի միջուկային զինանոցի մեծացման և դիվերսիֆիկացման անհրաժեշտություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն փոփոխություններ է կատարում միջուկային զենքի իր ռազմավարության մեջ` շեշտը դնելով մրցակցության վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Պրնայ Վադդին։
«Նախագահ Ջո Բայդենը վերջերս նորացված հրամաններ է ստորագրել միջուկային զենքի կիրառման պայմանների վերաբերյալ, որոնք հաշվի կառնեն նոր միջուկային դարաշրջանի իրողությունները», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի Դաշնության միջուկային դոկտրինում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։