ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Աղետի գոտում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է: Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
«Նաև որոշակի սահմանափակումներով անհրաժեշտություն է առաջանում բեռնատարների երթևեկություն իրականացնել: Այս պահին կարծես թե անվտանգության խնդիր չկա, բայց դեռ վաղ է անվտանգության հստակ երաշխիքներ տալ։ Վարորդներին հորդորում ենք առավել զգոն լինել այդ հատվածում երթևեկում իրականացնելիս»,- նշել է նա:
Նշենք, որ հեղեղումներից զգալի վնասվել էր Մ6 ճանապարհը` հաշվի առնելով, որ3-4 հատվածում ամբողջ ճանապարհը չկա:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում: