Ադրբեջանում սկսվել է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Ռաշիդ Բեգլարյան
Արցախցի տղամարդը մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում էր հայտնվել անցած տարվա օգոստոսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։
Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» գործի շրջանակներում։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։