ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ԵԱՏՄ-ի երկրների հետ գյուղատնտեսության ոլորտում գիտելիքահեն արտադրությունների ներդրման առումով.Տերյան

Sputnik
Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում զեկույցով է հանդես եկել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
«Հայաստանը պատրաստ է իր փորձով կիսվել ԵԱՏՄ երկրների հետ գյուղատնտեսության ոլորտում գիտելիքահեն արտադրությունների ներդրման առումով»,-«ԵԱՏՄ-ի 10 տարի. արդյունք, առաջնահերթություններ, հեռանկարներ» թեմայով նստաշրջանում իր զեկույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Նրա խոսքով` պարենային անվտանգության առումով առանձին երկրների տեսանկյունից ԵԱՏՄ տարածքում դեֆորմացիա կա, սակայն առաջարկի և պահանջարկի համաձայնեցման գործիքի կիրառումը թույլ է տալիս համահարթեցնել «անհարթությունները»։