Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

19 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել Խերսոնի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով

Խերսոնում գնդակոծության հետևանքները
Գնդաակոծության վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Խերսոնի շրջանի նահանգապետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ Սադովոե գյուղի գնդակոծության ժամանակ 19 մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Գոլոպրիստանսկի մունիցիպալ շրջանի Սադովոե գյուղում Կիևի զինյալների գնդակոծության արդյունքում 19 մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել է։ Հարվածներ են հասցրել խանութին, որտեղ կային զգալի թվով այցելուներ և աշխատակիցներ»։
Խերսոնում գնդակոծության հետևանքները
Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները, վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության են ենթարկվել»։ Դրան հասնելու համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում և պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր մեղավոր են Դոնբասում քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար։ Ի պատասխան՝ արևմտյան երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։