«Զառանցանք է». Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա ՌԴ-ի հարձակվելու ցանկության մասին

Պուտինն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի վրա ՌԴ-ի հարձակման մասին խոսակցությունները սեփական բնակչությանը հիմարացնելու համար են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք է անվանել այն հայտարարությունները, թե ՌԴ-ն ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Պուտինը ՊՄՏՀ-ի շրջանակներում շփվում է խոշորագույն միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ, որին մասնակցում են, այդ թվում, ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչներ:
«Ահա, օրինակ, մտածում էին, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Դուքբոլորովին ցնդե՞լ եք։ Ո՞վ է դա հորինել: Դա անհեթեթություն է, զառանցանք», - ասել է ՌԴ նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ դա արվում է սեփական բնակչությանը հիմարացնելու նպատակով, սեփական կայսերական դիրքը պահպանելու համար։
Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանը չի փորձում վերակենդանացնել ԽՍՀՄ-ը, պետք չէ չեղած տեղում հորինել, էջը շրջված է։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՍՊՏՀ) անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։