ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Կրեմլը չի հստակեցնի, թե հատկապես որ երկրներին և տարածաշրջաններին կարող է ռուսական զենք մատակարարվել, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է անհրաժեշտ ամեն ինչ։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե ոչ, - պատասխանել է նա՝ պատասխանելով հարցին` կհստակեցնի՞ արդյոք` ովքեր կլինեն ռուսական զենքի հնարավոր ստացողները,– նախագահն ասաց այն, ինչ ուզում էր ասել։ Եվ սա շատ կարևոր հայտարարություն է»։
Պեսկովն ավելացրել է, որ հայտարարությունը շատ թափանցիկ խոսում է այն մասին, որ զենքի մատակարարումը, որը կրակելու է ՌԴ-ի ուղղությամբ, չի կարող անհետևանք մնալ:
«Եվ այդ հետևանքներն անպայման կլինեն։ Այստեղ ամեն ինչ բավականին պարզ է, շատ պարզ, ուստի դա ինչ-որ ընդլայնման կարիք չունի», - ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք` հունիսի 5–ին Պուտինը համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել, որ Մոսկվան կարող է զենք մատակարարել այն երկրների «զգայուն օբյեկտներին» հարվածելու համար, որոնք Կիևին զինում են ՌԴ տարածքի վրա հարձակվելու համար: