Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին, իսկ նա զորակցություն է հայտնել ՀՀ-ին

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

ՀՀ վարչապետը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:

Հնդկաստանի վարչապետն իր հերթին զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումն ու ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը: